вторник, 3 марта 2015 г.

երաժշտություն

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբեր 261869Քյոթահիա - հոկտեմբեր 221935Փարիզ), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։
Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին Կոմիտասը ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս Մակար Եկմալյանի մոտ հարմոնիա է ուսանում[1]։ Սովորել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար[2]։
Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը[3]։ Հայտնի է որպես երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաներից մեկը[4][5]։
2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտիբացումը, որի կառուցման որոշումը կայացվել էր 2013 թվականի մայիսի 30-ին Հայաստան համահայկական հիմնադրամիհոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ նախագահի առաջարկի հիման վրա[6]։

Комментариев нет:

Отправить комментарий